կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-02 15:31
Տարածաշրջան

Թուրքիան դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

Թուրքիան դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը չի օգնի Ուկրաինայի արևելյան հակամարտության կարգավորմանը։

«Մենք կարծում ենք, որ պատժամիջոցները չեն լուծի խնդիրը, դրանք նախկինում էլ չեն օգնել լուծել հարցը։ Մենք տեսանք, թե ինչպես են պատժամիջոցներ սահմանվել մի շարք երկրների դեմ, երբեմն մենք ինքներս ենք դարձել պատժամիջոցների օբյեկտ, բայց դա չի լուծում խնդիրը»,- ըստ TRT-ի՝ ասել է թուրք արտգործնախարարը Ռիգայում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ։

Չավուշօղլուն նշել է, որ Անկարան հանդես է գալիս «զսպման և երկխոսության միջև ճիշտ հավասարակշռության օգտին»:

«Այնպես որ՝ Ուկրաինային կամ մեկ այլ երկրի հնարավոր չի լինի օգնել միայն պատժամիջոցների կիրառմամբ»,- ասել է դիվանագետը։