կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-27 13:48
Քաղաքական

Մի՛ նախանձեք. Կարեն Ավագյանը հակադարձում է իրեն հավերժ երիտասարդ որակողներին

Մի՛ նախանձեք. Կարեն Ավագյանը հակադարձում է իրեն հավերժ երիտասարդ որակողներին

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի նախագահ վերընտրված Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի ընկերներ, գործընկերներ, շնորհակալ եմ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի նախագահ վերընտրվելու առթիվ ձեր շնորհավորանքների համար։ Շնորհակալ եմ այն վստահության համար, որ տրվում է ինձ։ Հաճելի և պարտավորեցնող է ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ Նախագահի խոսքը մեր երիտասարդական կառույցի մասին։ 
Մենք միասին կայացրել ենք մի կուռ, ամուր թիմ, որտեղ յուրաքանչյուրը գիտի իր աշխատանքը, որտեղ ամեն մեկն օգնում է իր դիմացինին, որտեղ բոլորը աշխատում են մի ընդհանուր նպատակի համար։ Մենք սիրում ենք մեր գործը, մենք հարգում ենք միմյանց ու փորձում մեր աշխատանքով օգնել, փոխլրացնել իրար։ Մեր թիմը այսօր մրցունակ, գործուն է ոչ միայն Հայաստանում, այլև Եվրոպայում։ Մենք շարունակելու ենք մեր գործունեությունն ավելի մեծ եռանդով, է՜լ ավելի մոտիվացված ու նոր ծրագրերով։
Շնորհակալ եմ նաև նրանց, ովքեր մինչև հիմա զարմանում են, որ ես երիտասարդ եմ։ Պարզապես մի հորդոր վերջիններիս՝ մի՜ նախանձեք, նախանձը շուտ է ծերացնում
»:

Հիշեցնենք, որ Կարեն Ավագյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի նախագահ է դեռևս 2005 թվականից: Ավագյանն այժմ 42 տարեկան է: