Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
ՀՀԿ երիտթեւի երիտասարդ ղեկավար (հաջորդ ամիս կլրանա նրա 40-ամյակը) Կարեն Ավագյանն այսօր էլ կշարունակի նշել Ուսանողների միջազգային օրը:
Yerkir.am-ի աղբյուրները տեղեկացնում են, որ քեֆ-ուրախությունը` արդեն սեղանների շուրջ, շարունակվելու է այսօր երեկոյան «Ֆլորենս» ռեստորանային համալիրում: Հիշեցնենք, որ երեկ էլ Մարզահամերգային համալիրում, ՀՀԿ երիտթեւի նախաձեռնությամբ եւ Կարեն Ավագյանի գլխավորությամբ, մեծ համերգ կազմակերպվեց, որի ավարտին, սակայն, տհաճ, կարելի է ասել` տխուր դեպք գրացվեց` հրդեհվեց շենքի մի հատվածը:
Մեթան գազով լիցքավորված փուչիկների ողբերգական դեպքից հետո այս էլ երկրորդ անգամ է, որ Կարեն Ավագյանի կազմակերպած միջոցառումից հետո կրակ ու ծուխ է դուրս գալիս: Չար լեզուներն ասում են, որ «Ֆլորենս»-ում մի քանի մարտական հաշվարկ է լինելու, կազմ-պատրաստ սպասելու են, թե երբ է ծուխ դուրս գալու...