կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-15 13:54
Իրավական

Կարեն Ավագյանը պարզաբանում է` ինչու չի հանդիպում դասադուլավոր ուսանողների հետ

Կարեն Ավագյանը պարզաբանում է` ինչու չի հանդիպում դասադուլավոր ուսանողների հետ

ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Կարեն Ավագյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում կոչ արեց դասադուլ և հացադուլ հայտարարած ուսանողներին` ընդունել ՊՆ առաջարկն ու մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, որոնք պիտի կյանքի կոչեն կառավարության որոշումները։

«Ես կոչ կանեմ ուսանողներին` մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին և կարողանալ գտնել այն հարցերի լուծումները, որոնց պատճառով իրենք հացադուլ են անում»,- ասաց նա։

Հարցին` ինչո՞ւ նա` որպես պատգամավոր, չի հանդիպում ուսանողների հետ, փորձում լսել նրանց առաջարկներն ու լուծումներ գտնել, Կարեն Ավագյանը պատասխանեց. «Չեմ հասկանում ձեր հարցը, կլինի՞ ես որոշեմ, ոչ թե դուք ինձ ուղղորդեք։ Ես պատգամավոր եմ և իմ գործունեությանը հստակ եմ տիրապետում։ Եթե դրա կարիքը լինի, որ, իմ ասելով, այդ մարդիկ դադարեցնեն այդ պրոցեսները, կխոսեմ, բայց շատ մեր գործընկերներ արդեն փորձել են, բայց` ապարդյուն»։