կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-07 11:35
Քաղաքական

Ցավալի բան է տեղի ունեցել. Կարեն Ավագյանը` քննչական կոմիտե դիմում գրելու մասին

Ցավալի բան է տեղի ունեցել. Կարեն Ավագյանը` քննչական կոմիտե դիմում գրելու մասին

ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը վստահեցնում է, որ ցավալի բան է տեղի ունեցել, և իրականում իր ահազանգի հիման վրա են բացահայտումներ եղել։ «Թողնենք իրավապահ մարմինների գնահատականին և չտրվենք քաղաքական սադրանքների: Այսքանը այդ թեմայի մասին: Այլ հարցերի չեմ պատսախանելու»,- ասաց նա Աժ-ում լրագրողների հետ զրույցում:

Հիշեցնենք, որ Ավագյանը քննչական կոմիտե դիմում էր գրել, ըստ որի` ապրիլի 6-ին «Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի» գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր: 

Ավագյանը չհամաձայնեց, թե ինքը, հաղորդում ներկայացնելով, որևէ մեկին, ինչպես սոցցանցերում ձևակերպում են, «պադստավկա» է արել։

Պատգամավորի դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որոնց արդյունքներով այսօր հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։