Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ ՀՔԾ-ի կողմից «Հանցակազմի բացակայություն» հիմքով գործը կարճելուն:
Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպանը գրում է.
««Հանցակազմի բացակայություն» իրավաբանական կոնցեպտը շատ կոնկրետ իմաստ ունի. տեղի է ունեցել ինչ-որ բան, որը, սակայն, հանցագործություն չէ, այսինքն՝ ըստ էության թույլատրելի վարքագիծ է։ Հանգիստ կարելի է նորից նույն բանն անել։
Գոյություն ունեն «հանցակազմի բացակայությանը» շատ մոտ երկու այլ կոնցեպտներ՝ «հանցադեպի բացակայություն» և «ապացույցների անբավարարություն»։ Առաջինը նշանակում է՝ ոչինչ էլ տեղի չի ունեցել, իսկ եթե տեղի ունեցած լիներ՝ կարող է և հանցանք լիներ։ Բայց տեղի չի ունեցել։ Իսկ «ապացույցների անբավարարությունը» նշանակում է՝ չենք կարողացել ապացուցել, որ ինչ-որ բան է տեղի ունեցել։ Եթե կարողանայինք՝ այդ ինչ-որ բանը հանցանք կլիներ։
ՀՔԾ-ն երեկ ազդարարել է, որ մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած խմբակային ծեծկռտուքում «հանցակազմը բացակայում է»։ Այսինքն՝ տեղի ունեցածը իրոք տեղի է ունեցել, սակայն այն քրեորեն արգելված, պատժելի վարքագիծ չի եղել, հետևաբար՝ կարելի է առանց վարանելու՝ նույնը կրկնել։
Փաստորեն, ընդդիմադիր պատգամավորի ծեծը մայիսի 8-ին վարչապետն արդարացրեց քաղաքականապես, իսկ 2 շաբաթ անց՝ ՀՔԾ-ն արդարացրեց իրավաբանորեն»։