կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-11 14:29
Քաղաքական

ՔՊ-ական պատգամավորները խուլիգանություն արեցին, իսկ հետո անմեղ աչքերով դատապարտեցին ծեծը. «Հայաստան» դաշինք

ՔՊ-ական պատգամավորները խուլիգանություն արեցին, իսկ հետո անմեղ աչքերով դատապարտեցին ծեծը. «Հայաստան» դաշինք

ԱԺ «Հայաստան» դաշինքն ամփոփել է անցած շաբաթվա քաղաքական անցուդարձը:

«Հայաստան» խմբակցության պատգամավորների շարքերն այս շաբաթ համալրվեցին․ երդում տվեց ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը։ Խմբակցությունը լսումներ հրավիրեց ռազմագերիների հարցով, որը սակայն ստիպված էր բոյկոտել, որովհետև այն անցնում էր փակ և գործող իշխանությունը ներկայացել էր վարչությունների պետերի մակարդակով։ Իսկ սահմանագծման և սահմանազատման խնդիրների վերաբերյալ հայտարարության նախագիծը կքննարկվի դեկտեմբերի 15-ին՝ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում։

Թեժ էր ԱԺ-ի շենքում․ ՔՊ-ական պատգամավորները խուլիգանություն արեցին, հարձակվեցին «Հայաստան» դաշինքի պատգամավորների օգնականների վրա, իսկ հետո անմեղ աչքերով դատապարտեցին ծեծը։ Հնչեցին նաև սեռական բնույթի հայհոյանքներ։ «Ժողովրդավարության բաստիոնը» կառուցած ուժը հրաժարվեց ապաքրեականացնել վիրավորանքը, սահմանափակեց ԶԼՄ-ների ազատ գործունեությունը։

Շատ բուռն անցավ նաև կառավարության հետ հարց ու պատասխանը․ Նիկոլ Փաշինյանին հունից հանեցին Արցախյան կարգավորման վերաբերյալ հարցերը։ Այդ ընդհանուր աղմուկի մեջ ընդունվեց հաջորդ տարվա պետբյուջեն։

Թե ինչպես անցավ խորհրդարանական շաբաթն, առաջարկում ենք դիտել տեսանյութում»,- գրվծա է դաշինքի ֆեյսբուքյան էջում եւ կից ներկայացված է տեսանյութ։