Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելու կապակցությամբ ԱԺ աշխատանքները բոյկոտելու` ԲՀԿ-ի առաջ քաշած տարբերակը «Ժառանգություն» խմբակցությունը դեռ չի քննարկել:
«Դեռ ահագին ժամանակ կա, բայց սա այն հանցագործությունն է և այնքան բացահայտ է կատարվել... Եթե մինչև ԱԺ լիագումար նիստը այս հանցագործությունը բացահայտվի, մենք խնդիր չենք ունենա բոյկոտելու հետ: Սակայն եթե չպետք է բացահայտվի, ուրեմն պետք է շատ համարժեք քայլեր ձեռնարկվեն, և նույնիսկ բոյկոտը կարող է համարժեք չլինել այս դեպքերին»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Հարցին, թե ինչո՞ւ հիմա նրան ծեծի ենթարկեցին, երբ «Շրջանառության հարկի մասին» օրենքը կասեցվել է, ինչի համար էլ պայքարում էր Արտակ Խաչատրյանը, պատգամավորը պատասխանեց. «Պետք է ճշտել, թե ում էր սա ձեռնտու: Բոլոր տեսակի մեկնաբանությունները դուրս կգան քննարկումներից, եթե իշխանությունները բացահայտեն հանցագործությունը: Բայց քանի դեռ իշխանությունը շարունակում է չբացահայտել հանցագործությունները, յուրաքանչյուրն իրավունք ունի իր մեկնությունը տալու եւ կասկածելու հենց իշխանություններին»: