|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Այսօր ՀՀԿ համագումարում, երբ Սերժ Սարգյանը պետք է ընթերցեր ԳՄ նոր կազմում ընդգրկվողների անունները, ընթերցեց 20 անուն` մոռանալով նշել 21-րդ թեկնածուի` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունը: Հետո Սերժ Սարգսյանին զեկուցեցին, որ թյուրիմացություն է եղել, և պատվիրակները հաստատել են 20 թեկնածուներին: Սերժ Սարգսյանը ստիպված էր շտկել սխալը և 21-րդ թեկնածուի՝ Վիգեն Սարգսյանի համար առանձին քվեարկություն կազմակերպել:
«Ոնց որ ավելի լավ ստացվեց, չէ՞, Վիգե'ն, առանձին քվեարկություն ստացվեց»,- կատակեց Սերժ Սարգսյանը` դիմելով պաշտպանության նախարարին: