Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԱՕԿՍ-ի շենքը մնալու է որպես հուշարձան, շենքի հետ ոչինչ էլ չենք անելու. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան, նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանը:
Դիտարկմանը, որ «Հետք»-ն անդրադարձել էր այն բանին, որ Սմբատյանն ու Հասմիկ Պողոսյանը յուրացրել են ԱՕԿՍ-ի շենքը, Սմբատյանը պատասխանեց, թե իրենք ընդամենը կազմակերպություն են ստեղծել, որի միջոցով կարողացել էլ կրեդիտ վերցնել ու շենքը փրկել:
«Ինչպե՞ս կարող ես սեփականաշնորհել մի շենք, որը ժողովրդին է պատկանում: Ուղղակի կրեդիտ վերցնելու համար կազմակերպություն էր պետք, կազմակերպությունը պետք է դրանով զբաղվեր, մենք էլ կազմակերպություն ստեղծեցինք, որ անհրաժեշտ փողերը գտնենք»,- ասաց նա:
Ի դեպ, շենքի առաջին հարկում և տանիքում, ինչպես նաև շենքի դիմաց /բացօթյա/ գործում է «Բլեք Բերրի» սրճարանը, որը, yerkir.am-ի տեղեկություններով, պատկանում է Արմեն Սմբատյանի որդուն` Սերգեյ Սմբատյանին: