Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բնակարանաշինության ծրագրով` «Artsakh Roots Investment-ARI» հիմնադրամի միջոցներով և ԱՀ կառավարության աջակցությամբ Քաշաթաղի շրջանի Աղավնո (Արիավան) բնակավայրում շարունակվում են միաժամանակ 12 առանձնատան և դպրոցական նոր շենքի կառուցման աշխատանքները, նույն ծրագրով ու միջոցներով Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում կառուցվում է 15 առանձնատուն: Այս մասին հաղրոդում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:
Բնակարանները կառուցվում են Իրանի Հանրապետությունից ներկրված թեթև կոնստրուկցիաներով` մետաղյա հենքի վրա, պատերը փակվում են գիպսաստվարաթղթով, մեկուսիչ շերտով, դրսի կողմից՝ աղյուսով: Ընդհանուր 80 ք/մ մակերեսով 3 սենյականոց բնակարաները կունենան բոլոր հարմարությունները:
Արիավանն այժմ համարվում է Արցախի մեծ շինհրապարակներից մեկը: Անցած տարի Հրաչյա Ջաղացյանի բարերար աջակցությամբ սկսվել է մանկական խաղահրապարակի կառուցումը, որին իրենց միջամտությունն են ցուցաբերում դպրոցի աշակերտները:
Դպրոցի նոր շենքը կառուցվում է հնի կողքին: Հիմքերն արդեն պատրաստ են: Ըստ նախագծի՝ կառուցվելու է միհարկանի շենք՝ դարձյալ մետաղյա հենքով:
2013-2016 թվականներին Աղավնոյում բնակարանաշինության առաջին փուլում կառուցված 50 առանձնատան շինարարությանը զուգահեռ` արտաքին ջրագծով ու ներքին ցանցով` խմելու ջրի նոր համակարգ է կառուցվել: Ծրագիրը կշարունակվի նոր թաղամասում:
Աշխատանքները վերահսկում է քաղաքաշինության նախարարությունը: