կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-25 14:10
Քաղաքական

Օսկանյանի կուսակցությունը պատասխանում է Կարեն Անդրեասյանին

Օսկանյանի կուսակցությունը պատասխանում է Կարեն Անդրեասյանին

«Համախմբում» կուսակցությունն անդրադարձել է Կարեն Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառմանը.

«Կարեն Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառման և դրա հետ կապված իր պարզաբանման մասով ընդամենը շեշտում ենք, որ դա իր անձնական որոշումն է: Պարզապես զարմանալին այն է, որ այն հիմնավորումները, որոնք նա բերում է Սեյրան Օհանյանի հետ համագործակցության հնարավոր հեռանկարի վերաբերյալ, չեն համապատասխանում իրականությանը, քանի որ կուսակցության ներսում թիմակիցների հետ քննարկման ընթացքում Անդրեասյանի բարձրացրած միակ հարցը կրել է մասնավոր, անձնական բնույթ և որևէ գաղափարական, քաղաքական, աշխարհաքաղաքական հենք չունի»:

Հիշեցնենք, որ երեկ Կարեն Անդրեասյանն իր ֆեսյբուքյան գրառմամբ իր անհամաձայնությունն էր հայտնել «Համախմբում» կուսակցության և նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի միջև համագործակցությանը:

«Համաձայն չեմ «Համախմբում» կուսակցության կողմից ընտրված դաշինքի կազմին: Առավել ևս՝ ինձ համար անընդունելի է, որ դաշինքը գլխավորի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Այո՛, իշխանափոխության համար լայն համախմբում է անհրաժեշտ, որի մեջ կարելի է ներառել նաև նախկինում սխալված կամ մեղքեր գործած միայն այն մարդկանց, ովքեր անկեղծորեն զղջալով՝ անցել են քաղաքական կամ իրավական քավարանով:

Չի կարելի, սակայն, նույնիսկ հանուն բոլորիս երազած իշխանափոխության խառնել կոռումպացված ու չկոռումպացված մարդկանց, աշխարհաքաղաքական հակադիր կողմնորոշումները, արժեքային ծայրահեղ տարբեր բևեռները, քանի որ այդ դեպքում մեծ է պարտության հավանականությունը, ու նաև կա վտանգ, որ հաղթանակի պարագայում դևին սպանողն ինքը դև կդառնա: Անվերջանալի դատաիրավական կոռուպցիայի, չդադարող թալանի, սոսկալի անարդարությունների, համատարած աղքատության ու արտագաղթի պայմաններում միակ հույսը մնում է հեղափոխական նոր ձևաչափը»,- գրել էր Կարեն Անդրեասյանը: