կարևոր
14389 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-21 09:18
Իրավական

Դատական համակարգը ատամ է ցույց տալիս Կարեն Անդրեասյանին․ «Հրապարակ»

Դատական համակարգը ատամ է ցույց տալիս Կարեն Անդրեասյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Նախօրեին տեղի ունեցած դատավորների ընդհանուր ժողովը հետաձգվեց` օրակարգը չհաստատվելու պատճառով: Բնականաբար, ԲԴԽ դատավոր-անդամի ընտրությունն էլ տեղի չունեցավ, ինչի համար հրավիրվել էր ժողովը։ Դատավորների անկախական թեւը կարծում է, որ աննախադեպ հաղթանակ է տարել Կարեն Անդրեասյանի նկատմամբ՝ տապալելով նրա գծած սցենարը: Ստացվում է, որ Կարեն Անդրեասյանն իրավիճակին չի տիրապետում, եւ դատական համակարգն ատամ է ցույց տվել նրան: Ժողովի ժամանակ էլ հնչել են համարձակ քննադատական ելույթներ։ Ի դեպ, դատավորների այդ թեւին է միացել նաեւ ԲԴԽ անդամության թեկնածու Սուրեն Մնոյանը, ով հայտարարել է, որ, անկախ ամեն ինչից, բոլոր ատյանների դատավորներին հարկավոր էր ծանուցել։

Ի դեպ, մեր աղբյուրները նշեցին, որ ժողովը վարող վճռաբեկի նախագահ Լիլիթ Թադեւոսյանն իրեն բավականին ճիշտ է պահել․ տեսնելով դատավորների զայրույթը՝ նա առաջարկել է սպասել Դատական դեպարտամենտի պարզաբանմանը։ Հիշեցնենք, որ, Մնոյանից բացի, թեկնածուներ էին նաեւ Արմավիրի դատարանի նախագահ Էդգար Հովհաննիսյանը, Լոռու մարզի դատավոր Վարդուհի Հովնանյանը։ Կարեն Անդրեասյանի թեկնածուն Հովհաննիսյանն էր։ Ամենայն հավանականությամբ, դատավորների ընդհանուր ժողովի հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերին։

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։