Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին լրագրողները հարցրեցին Վարդան Օսկանյանի նախաձեռնած «Համախմբում» կուսակցության մասին, որի առաջին համագումարն է ներկա պահին ընթանում:
Լրագրողներին հետաքրքրում էր` արդյո՞ք այդ կուսակցությունը կապ ունի Ռոբերտ Քոչարյանի հետ: Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Չի կարելի, եթե որևէ մեկը ինչ-որ գործ ա անում, անպայման կապել ինչ-որ անձի հետ: Մարդիկ են, հավաքվել են իրենց կուսակցությունն են ստեղծել»:
Նա հավելեց, որ ոչ մի լուր չունի` արդյո՞ք այդ կուսակցությունը կապ ունի Քոչարյանի հետ, թե՞ ոչ:
ԱԺ նախագահը միաժամանակ կարծում է, որ որևէ կուսակցություն կարողանում է կայանալ, եթե հինգ-վեց տարի կարողանում է մրցակցության մեջ լինել, եթե կարողանում է շատ ձայներ հավաքել: Ուստի նոր ստեղծված կուսակցությունները պետք է առնվազն առաջիկա տարիներին մասնակցեն քաղաքական պայքարին, փորձ ձեռք բերեն, նոր մտածեն իրենց տեղն ունենալու մասին:
Ի դեպ, լրագրողները ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովին հարցրեցին` ներկա կգտնվե՞ն «Համախմբում» կուսակցության համագումարին: Նա պատասխանեց, որ ներկա չեն գտնվի, որովհետև նպատակ չունեն համախմբել Վարդան Օսկանյանի «Համախմբում»-ը: