Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստինֆո»-ն գրում է.
«ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին կփոխարինի նրա տեղակալը՝ Գրիգորի Մինասյանը, որը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի եղբայրն է։
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Երանուհի Թումանյանցը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել են որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ։
ՀՀ արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Գրիգոր Մինասյանը լինելու է արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, որից հետո քաղաքական որոշում կկայացվի և ըստ դրա կորոշվի»: