կարևոր
4432 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-09 14:33
Իրավական

Գործ ունենք ոչ թե ԲԴԽ-ի, այլ Կարեն Անդրեասյանին առընթեր խորհրդակցական մարմնի հետ. Ռուբեն Մելիքյան

«Իմ գնահատմամբ, մենք այլևս չենք կարող խոսել Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես ինստիտուտի մասին, այլ  Կարեն Անդրեասյանին առընթեր խորհրդակցական մարմնի մասին»,- ասուլիսում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նա նշեց, որ այսօր դա կարող են արձանագրել, քանի որ ԲԴԽ-ն գնալով ավելի մեծ թվով է կայացնում միաձայն որոշումներ։

«Եթե վերլուծենք 2018 թվականից հետո ձևավորված այս կառույցի որոշումները, կտեսնենք, որ  որոշումները շատ հաճախ ոչ միայն  միաձայն չէին, նաև չհամընկող  հատուկ կարծիքներ էին դատավորների, իրավաբան գիտնակների կողմից շարադրվում, որոնք հրապարակվում էին, հաճախ իրավաբանական հանությունը նույնիսկ ավելի մեծ կշիռ էր հաղորդում հենց այդ հատուկ կարծիքներին»,- ասաց իրավապաշտպանը։

Նա նշեց, որ հիմա որոշումները հիմնականում միաձայն են, իսկ եթե դեմ ձայն էլ է լինում, հատուկ կարծիք չի լինում, որպեսզի մարդկանց հասկանալի լինի, թե ինչու է դեմ։

Ըստ նրա, գուցե դրա պատճառներից մեկն այն է, որ հատուկ կարծիքներում  արտահայտված մոտեցումները հետագայում փաստարկ են դառնում։

Իշխող քաղաքական թիմին, իրենց քաղաքական թիմի անդամների գործուղման ճանապարհով, այնուհանդերձ, հաջողվել է դատական իշխանությունը ենթարկեցնելու գործն առաջ բերել»,- ասաց Ռ. Մելիքյանը։