|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանը, ինչպես գրել էինք, կրկին չի մասնակցել ՀՀԿ ԳՄ նիստին, որի ժամանակ պետք է հաստատվեր Կարեն Կարապետյանի՝ առաջին տեղակալի կարգավիճակը եւ ՀՀԿ խորհրդի ցուցակը։ Որպեսզի ներկա չլինի, Աբրահամյանը մեկնել է Մոսկվա` հանդիպելու Նարիշկինին, Մատվիենկոյին` իր քաղաքական ապագայի խնդիրներով: Սերժ Սարգսյանը, ըստ լուրերի, տեւական ժամանակ է՝ հրաժարվում է նրան ընդունել եւ լսել։
Ավելի ու ավելի առարկայական է դառնում նրա՝ քաղաքական պրոցեսներից դուրս գալը, մանավանդ, որ որդին` Արգամը, լինելով Ծառուկյանի ընտանիքի անդամ, առաջադրվելու է ոչ թե ՀՀԿ, այլ ԲՀԿ ռեյտինգային ցուցակով՝ մարզում:
Եվ այս պարագայում քննարկվում է հետեւյալ կոնֆիգուրացիան. փոխվում է Արարատի մարզպետը, Ավշարի Գրիգորյաններն ուժեղացվում են, մարզպետ է դառնում Արամայիս Գրիգորյանը, ռեյտինգայինով ձայներ է ապահովում Արայիկ Գրիգորյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: