|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր լրանում է «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցը: Սպանության վայրը մարդաշատ է: Ինչպես նրա մահվան օրը, այնպես էլ այսօր հավաքվածները վանկարկում են՝ «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք»: Նրանք պարբերաբար հնչեցնում են նաև հայերեն վանկարկումներ:
Նշենք, որ սպանության վայրում են Դինքի ընտանիքի անդամները, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներ, լրագրողներ, հրապարակախոսներ և բազմաթիվ քաղաքացիներ: