|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Վաղը լրանում է Պոլսում լույս տեսնող «Ակօս»-ի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 11-րդ տարելիցը: Այդ կապակցությամբ, ինչպես ամեն տարի, վաղը բազմաթիվ միջոցառումներ կանցկացվեն Պոլսում:
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն այս տարի նույնպես կլինի Դինքի սպանության վայրում՝ «Ակօս» թերթի նախկին շենքի դիմաց:
Համացանցում է հայտնվել նաև միջոցառումների շրջանակում ԺԴԿ-ի տեղադրած եռալեզու պաստառը, որի վրա գրված է նաև հայերեն՝ «Քեզի պիտի չի մոռնանք» գրությունը: Պաստառը տեղադրվել է Դինքի սպանության վայրում: