կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-10 14:07
Տնտեսական

Չափազանց կարևոր նախաձեռնություն է. վարչապետը` Լոքյանին

Չափազանց կարևոր նախաձեռնություն է. վարչապետը` Լոքյանին

Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Շահութահարկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը կառավարության հավանությանն արժանացնելու հարցը:

Օրենքի կարգավորման առարկան է` կանոնակարգել համայնքային տուրքերի ու վճարների գանձման ընդհանուր մեխանիզմները, փոխել որոշակի սանդղակներ` համայնքի գտնվելու վայրի կամ սահմանամերձ լինելու հանգամանքի հետ կապված, ավելացնել վճարների որոշակի չափաքանակ, որը կապահովի տվյալ համայնքի բյուջեի գումարների մեծացումը:

Վարչապետը, դիմելով Լոքյանին, ասաց, որ դա չափազանց կարևոր նախաձեռնություն է: «Մենք մինչև տարեվերջ կկազմակերպենք այցեր Հայաստանի բոլոր մարզեր, կհանդիպենք համայնքապետերի, մարզպետերի հետ` քննարկելու, թե ինչ ծրագրեր պետք է իրականացնենք, որ նպաստենք այդ տարածքների զարգացմանը, ինչ բեռ նրանք պետք է վերցնեն, և կախված դրանից, թե ինչքան բեռ են պատրաստակամ վերցնել, դրանով  էլ պայմանավորված կլինի բյուջեի վերաբերմունքը: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր համայնքապետ պետք է մի բան գիտակցի, որ մենք նրա կողքին ենք կանգնելու այն ժամանակ, եթե պատասխանատվության բեռ է վերցնում իր վրա, հանդես է գալիս նախաձեռնությամբ, այլ ոչ թե անընդհատ պահանջում է ու որևէ քայլ չի ձեռնարկում»,- ասաց վարչապետը` հավելելով, որ համայնքների ֆինանսական բազաները կճշտվեն: