Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի հանձնարարականներ տվեց նախարարներին: Առաջին հանձնարարականը գյուղական համայնքներում տրանսպորտի հետ կապված խնդիրների վերացմանն էր վերաբերում:
Վարչապետը հանձնարարեց տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարին, ՏԿԶ նախարարին, մարզպետերի հետ համատեղ ուսումնասիրել գյուղական բնակավայրերում տրանսպորտի հետ կապված խնդիրները, ներկայացնել այն բնակավայրերի ցանկը, որտեղ տրանսպորտային սպասարկում ընդհանրապես չի իրականացվում՝ նշելով դրա պատճառները, ինչպես նաև ներկայացնել վերոնշյալ խնդիրների վերջնական կարգավորման հստակ առաջարկություններ: