Իտալական Աբրուցո շրջանի Տերամո քաղաքի բանտում վատ եղանակային պայմանների և երկրաշարժի պատճառով խռովության վտանգ է ծագել. հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան 5,4 մագնիտուդով 3 երկրաշարժ է գրանցվել Իտալիայի Լացիո, Աբրուցո և Մարկե շրջաններում: Զոհեր, տուժածներ չկան, ոչ մեծ ավերածություններ են տեղի ունեցել:
«Տերամոյի բանտը ներկայումս ամբողջությամբ կաթվածահար վիճակում է: Ստորգետյա ցնցումները բանտարկյալների շրջանում խուճապ են առաջացրել, և անկարգությունների լուրջ վտանգ է առաջացել»,- ասել է Իտալիայի քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների արհմիության քարտուղարը:
Ըստ նրա` իրավիճակը բանտում լրջորեն սրվել էր արդեն վերջին օրերին, երբ Աբրուցոյում առատ ձյուն էր տեղացել: Արդյունքում` հոսանքազրկումներ են եղել, շարքից դուրս է եկել ջեռուցման համակարգը, բանտարկյալներն արդեն մի քանի օր է` զրկված են տաք սննդից: