Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մալիի մայրաքաղաք Բամակոյի արվարարձանում խռովությունը կազմակերպել են մի խումբ բարձրաստիճան զինվորականներ: Այդ մասին հաղորդել է Maliweb պորտալը:
Պորտալի տվյալներով՝ խռովությունը կազմակերպել են գնդապետներ Դյաուն եւ Քամարան, ինչպես նաեւ գեներալ Շեյք Ֆանտամադի Դեմբելեն: Իր հերթին LSI պորտալը նշում Է, որ խռովությունը կազմակերպել են չորս հոգի. բացի բարձրաստիճան զինվորականներից, դրան, ինչպես հաստատվում Է, մասնակից Է գնդապետ Մամա Սեկու Լելենտան:
Ավելի վաղ Բամակոյի արվարձանում գտնվող Քաթի բանակային ռազմակայանի զինված ուժերում խռովության մասին հայտնել Էին արեւմտյան երկրների մի շարք դեսպանություններ: Աղբյուրները ՌԻԱ Նովոստիին պատմել են, որ խռովարարները ձերբակալել են մի շարք նախարարների եւ բարձրաստիճան սպաների:
Bamada պորտալի տվյալներով, ազգային գվարդիայից մի խումբ զինվորականներ՝ գնդապետ Սադիո Քամարայի՝ Քաթիի զինվորական դպրոցի նախկին տնօրենի գլխավորությամբ, հսկողություն են սահմանել Մալիի զինված ուժերի գլխավոր շտաբի նկատմամբ:
Maliweb պորտալի տվյալներով, խռովարարները, ենթադրվում Է, բռնել են երկրի ԱԳ նախարարության ղեկավար Տիեբիլե Դրամեին: Ավելի վաղ տեղական Malijet հրատարակությունը գրել Էր, որ անհայտ անձինք առեւանգել են Մալիի Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Աբդուլայե Դաֆեին:
Վերջին ժամանակներս Մալին գտնվում Է ներքաղաքական սուր ճգնաժամի մեջ, ընդդիմությունը պահանջում Է երկրի նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթայի անհապաղ պաշտոնաթողությունը՝ մերժելով կարգավորման փոխզիջումային տարբերակները: