կարևոր
2497 դիտում, 1 ամիս առաջ - 2024-07-30 13:25
Հասարակություն

Օպերայի շենքի տանիքին վթարը ծագել է դեռ ապրիլին. թատրոնից պարզաբանում են

Օպերայի շենքի տանիքին վթարը ծագել է դեռ ապրիլին. թատրոնից պարզաբանում են

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջում պարզաբանում են ներկայացրել Օպերայի տանիքին ծագած վթարային իրավիճակի վերաբերյալ՝ հայտնելով հետևյալը.

«Հարգելի՛ գործընկերներ, համացանցում երեկ տարածված տեսանյութի վերաբերյալ հայտնում ենք հետեւյալը․
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքի վնասման անդյունքում ստեղծված իրավիճակը եւ տարածված տեսանյութը նոր չեն. վթարը տեղի է ունեցել ապրիլին, ինչից անմիջապես հետո ՀՀ կառավարության ֆինանսական աջակցությամբ մեկնարկել են տանիքի վերանորոգման աշխատանքներ։

Կից ներկայացնում ենք Թատրոնի տանիքի վերանորոգման ընթացքից փոքր տեսանյութ։

Հ․Գ․ Հայցում ենք արվեստասեր լսարանի ներողամտությունը տեխնիկական բովանդակության հրապարակման համար»։