|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Չինաստանի Նինսյա–Հուեյի ինքնավար մարզում բեռնատարը բախվել է բնակելի տներին, ինչի հետեւանքով զոհվել է 5 մարդ, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Ողբերգությունը տեղի է ունեցել Հայյուանի գավառում, երբ ավազով բեռնված բեռնատարի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը եւ բախվել բնակելի տներին, որտեղ գտնվում է մարզպետարանը։ Բեռնատարի վարորդը տեղում մահացել է, եւս 4 մարդ մահացել են հիվանդանոցում։ Տեսախցիկները ֆիքսել են, որ միջադեպից ավերվել է առնվազն 3 բնակելի տուն։
Հետաքննությունը շարունակվում է։