|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Քաղաքացին, մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքով տեղեկացրել է, որ իր տան հարևանությամբ կառուցված էլեկտրական ենթակայանը տեղադրվել է իր իրավունքների խախտմամբ:
ՄԻՊ-ից տեղեկացրին, որ ըստ դիմողի՝ ենթակայանի շահագործման ու անվտանգության նորմերը չեն պահպանվել, մասնավորապես, այն չունի ծածկ, չունի անհրաժեշտ ցանկապատված կամ պարսպապատված տարածք, խոչընդոտում է տրանսպորտային միջոցների երթևեկությանը: Բացի այդ, տեղադրվել է բնակելի տներին անմիջապես կից՝ հաշվի չառնելով թաղամասի բնակիչների անհամաձայնությունը: Խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը էլեկտրական ենթակայանի ապամոնտաժման հարցում:
Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է քննարկման գրավոր ընթացակարգ, գրություններ են հասցեագրվել պետական իրավասու մարմիններ, պահանջվել են անհրաժեշտ պարզաբանումներ և ներկայացվել են համապատասխան առաջարկներ: