Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրաքի բանակը կատաղի մարտեր է մղում ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինների հետ Մուսուլի պատմական կենտրոնում: Զինծառայողները շարժվում են դեպի քաղաքի գլխավոր մզկիթը: Ծայրահեղականները, ինչպես հայտարարել է բանակի հրամանատարությունը, ամբողջությամբ շրջափակված են: Ըստ Իրաքի ՆԳՆ-ի, շատ են օտարերկրացիները, հայտնում է «Vesti.ru»-ն:
Խաղաղ բնակիչներն իրենց հերթին փորձում են լքել քաղաքը: Շատերը հայտնվում են խաչաձև կրակի տակ: Նրանք, ում հաջողվել է փախչել քաղաքից,պատմում են, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիան հարվածներ է հասցնում բնակելի տներին: Ամեն օր մարտական գործողությունների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվում: Մոսուլում ջրի և սննդամթերքի պակաս կա, իսկ օգնությունը հասցնելը մարտական գործողությունների գոտի գործնականում անհնար է:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՄԱԿ-ը մտավախություն ունի, որ չի կարողանա դիմակայել Մոսուլի արևմտյան մասից փախչող մարդկանց մեծ հոսքին, որտեղ Իրաքի իշխանությունները գործողություն են անցկացնում ԻՊ դեմ: Այդ մասին հայտնել է Իրաքի գծով ՄԱԿ հումանիտար ծրագրերի համակարգող Լիզ Գրանդեն:
Իրաքի բանակը Մոսուլի մոտ 40%-ն ազատագրել է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից: Այդ մասին մարտի 12-ին հայտնել է հրամանատարության ներկայացուցիչ գեներալ-լեյտենանտ Թալիբ Շահաթին:
Իրաքի բանակը շարունակում է հարձակումը Մոսուլի արևմտյան մասում: Քաղաքի ազատագրման գործողությունը սկսվել է 2016-ի հոկտեմբերին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ: Ահաբեկիչները կորցրել են շրջաններից շատերը Մոսուլի արևելքում, սակայն արևմտյան մասը Տիգրիսի մյուս ափին մնում է գրոհայինների հսկողության տակ: