կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-11 12:03
Հասարակություն

Կարկուտը լուրջ վնասներ է հասցրել նաև դպրոցին, մշակույթի տանը, գյուղացիների տներին. Արագածոտնի մարզպետ

Կարկուտը լուրջ վնասներ է հասցրել նաև դպրոցին, մշակույթի տանը, գյուղացիների տներին. Արագածոտնի մարզպետ

Արդեն հայտնել ենք, որ երեկ երեկոյան ուժեղ կարկտահարություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հատկապես վնասաբեր է եղել Աշտարակի տարածաշրջանում: Մեծապես տուժել են Աշտարակ քաղաքը, Արագածոտն, Սասունիկ, Օշական, Փարպի, Բազմաղբյուր, Աղձք, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ագարակ, Կարբի, Օհանավան, Արտաշավան գյուղերը եւ այլ համայնքներ:

Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնշեց, որ վաղ առավոտից այցելել է գյուղեր` անձամբ ծանոթանալու իրավիճակին: «Վնասների չափը շատ է, իսկապես` ողջ մարզում բավական լուրջ հետևանքներ է ունեցել կարկուտը: Հիմա էլ գնում եմ Կարբի, հետո` Օհանավան, տեսնենք` այնտեղ ինչ վիճակ է: Կարբիում գյուղատնտեսությունը շատ է տուժել, խնձորի  այգիները վնասվել են: Հհիմա ժողովուրդը հավաքվել է, գնում եմ` հանդիպեմ նրանց հետ»,- ասաց մարզպետը:

Նրա խոսքով` Աշտարակի բոլոր գյուղերը տուժել են կարկուտից, վնասվել են ցանքատարածություններ, երեք գյուղերում վնասվել են գյուղացիները տների տանիքները:

«Արագածոտնում դպրոցի շենքն է վնասվել, մշակույթի տունը, առնվազն 15-20 տանիք վնասվել է, բավական շատ տներ են վնասվել: Այսինքն`միայն բերքը չի վնասվել: Ամբողջ  գիշեր կարկուտ է եկել,  մի ժամ առաջ էլ կարկուտ եկավ ու էլի լցվեց տները»,- ասաց Գյոզալյանը:

Նրա խոսքով` գյուղերում հակակարկտային կայանքներ կային, սակայն չեն գործել, քանի որ կարկուտն առատ է եղել և ուղեկցվել ուժեղ քամիով: