Միասին կարող ենք
կարևոր
1099 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-17 20:53
Հասարակություն

Նոր Հաճնում բնակելի տներին մոտ գազաբենզալցակայան է կառուցվում

Նոր Հաճնում բնակելի տներին մոտ գազաբենզալցակայան է կառուցվում

Այսօր՝ ապրիլի 17-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Կոտայքի մարզում։ Նոր Հաճն խոշորացված համայնքի Պարգևաշեն 1-ին թաղամասի 1-ին փողոցում տևական ժամանակ է, ըստ բնակիչների, սկսվել են գազաբենզալցակայանի կառուցման աշխատանքներ։

Shamshyan-ի հետ զրույցում այսօր այդ կառույցի դեմ հանդես եկած մի քանի բնակիչներ զայրացած իրենց խոսքն էին ուղղում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին, Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանին, որ նրանց լուռ համաձայնության ներքո բնակելի տներին մոտ կառուցվում է ամեն պահի վտանգ ներկայացնող գազաբենզալցակայան։

Աղբյուրի հետ զրույցում բնակիչները, որոնց մի մասը հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Այս ամենը ատոմային բոմբ է դրված մեր քթի տակ։ Ո՞վ է տեսել տների հարևանությամբ, ինչու չէ նաև Նոր Հաճնը Աբովյանին կապող գլխավոր ճանապարհին քիփ կպած նման կառույցի թույլտվությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։