կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-16 13:46
Քաղաքական

«Ելք»-ում Երևանի քաղաքապետի թեկնածության հարցը դեռևս չի քննարկվում

«Ելք»-ում Երևանի քաղաքապետի թեկնածության հարցը դեռևս չի քննարկվում

Մենք հանգեցինք այն կարծիքին, որ շատ ավելի ճիշտ կլինի՝ ստեղծված իրավիճակում հանգուցալուծումը տան Երևանի բնակիչները և ավագանու արտահերթ ընտրությունների միջոցով որոշեն, թե ով է լինելու քաղաքապետը. լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Իսկ թե ի՞նչ ձևաչափով կգնան ընտրության՝ Խաժակյանը նշեց, որ որևէ բան չի բացառում և հույս ունի, որ եկող ավագանին շտկելու է այն բոլոր սխալներն ու չարաշահումները, որոնք կատարվել են:

«Ընտրություններին պատրաստվում ենք, սակայն քաղաքապետի թեկնածուի հարց դեռևս չի քննարկվում: Այժմ քննարկվում է միայն մասնակցության ձևաչափը: Ես՝ որպես ղեկավար, կուզեի, որ լիներ միասնական ցուցակ»,- ասաց Խաժակյանը:

Հարցին, թե տեսնո՞ւմ է իրեն քաղաքապետի պաշտոում, նա պատասխանեց, որ, ճիշտ է, իրեն հոգեհարազատ է դարձել քաղաքային կառավարման ոլորտը, սակայն դեռ չունի նման հնարավորություն՝ հաշվի առնելով թեկնածուից «պահանջվող» տարիքային շեմը: