Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ամարաս» ՀԿ-ի հիմնադիր, Արցախյան պատերազմի վետերան Արթուր Ալեքսանյանը, Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը ստեղծում են հասարակական-քաղաքական միավորում` «Միացյալ հայեր» անունով, որն աջակցելու է Սեյրան Օհանյանին, ինչ ֆորմատով էլ նա որոշի մասնակցել ընտրություններին:
Հարցին, թե որքանո՞վ է տրամաբանական` տարիներ շարունակ իշխանական համակարգում ծառայել, այն պաշտպանել, բայց համակարգից դուրս գալուց անմիջապես հետո մատնանշել համակարգի խնդիրները և հռչակվել ընդդիմություն, Արթուր Ալեքսանյանը պատասխանեց. «Զինվորը երբեք չի կարող հրամաններ չկատարել, որ օրը այդ հրամանը չկատարեց, դուռը կբացեն ու ճամփու կդնեն: Ինչո՞ւ չեք աչք մտցնում այն հողերը, որ նա ազատագրել է, եկել եք` 800 հեկտարն եք հիշում: Մենք չենք հանձնել, ուղղակի եղել է հրաման` նահանջել, որ պետք է հարձակում սկսեինք, բայց կանգնեցրել են մեզ, ի՞նչ եք մատի փաթաթան սարքել, չէ՞ որ կան ազգային անվտանգության խնդիրներ, որ չենք կարող փակագծեր բացել. թուրքն ամեն ինչ տեսնում, կարդում է: Բայց հասցնում եք էն տեղին, որ մարդը պայթի, ասի, թե ինչու է դուրս եկել համակարգից: Բայց էդ պատճառները չի կարելի բացահայտել»:
Արթուր Ալեքսանյանը վստահ է, որ Սեյրան Օհանյանն անբասիր քաղաքական գործիչ է, և նրա նման մեկին դժվար է մատնանշել:
Ազատ Արշակյանն էլ համոզված է, որ Սեյրան Օհանյանը դուրս է եկել, որովհետև չի հաշտվել եղած խնդիրների հետ, եթե հաշտվեր, ապա դուրս չէր գա իր պաշտոնից: Երբ նա զինվորական էր, ստիպված էր հրաման կատարել ու ասել` ճիշտ այդպես, բայց նրա` պաշտոնից դուրս գալը կապված էր այն բանի հետ, որ նա համաձայն չէր Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի հետ:
«Մարդը թիկունքից չի հարվածել, այլ ազնվորեն ասել է գերագույն գլխավոր հրամանատարին, որ դուրս է գալիս, որովհետև համաձայն չէ որոշ խնդիրների հետ»,- ասաց Արշակյանը` հավելելով. «Սեյրան Օհանյանը դուրս է եկել համակարգից, որովհետև ընդդիմացել է, որովհետև սկզբունքային անհամաձայնությունները հասել են մի մակարդակի, որ պետք է դուրս գար: Հիմա նա չի կարող հայտարարել, թե պաշտպանական համակարգում ինչ տարաձայնություններ է ունեցել Սերժ Սարգսյանի հետ»:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք Սեյրան Օհանյանի քարոզչությանը կնպաստի նրա կինը` Ռուզաննա Խաչատրյանը, ով այս պահին համացանցում ստանձնել է Սեյրան Օհանյանի քարոզը, նա պատասխանեց. «Կանայք պետք է մասնակցեն, ես կողմ եմ միշտ: Կանայք գեղեցկացնում են, տղամարդկանց զգոն են պահում»: