|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ Պնախարար Սեյրան Օհանյանի կնոջ շուրջ մամուլում ծավալվող սկանդալը ներքաղաքական պատճառներ նույնպես ունի: Ս. Օհանյանը, ըստ այդմ, կորցնում է ՀՀ նախագահի իշխանական թեկնածու դառնալու հեռանկարը:
Մեր աղբյուրների տեղեկացմամբ, Սերժ Սարգսյանը ինչ-ինչ պատճառներով փոշմանել է Օհանյանի հարցում եւ որպես նախագահի ապագա թեկնածու դիտարկում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին: Եթե իշխանությունը հաջողությամբ գլուխ բերի Սահմանադրության փոփոխությունները եւ անցում կատարի կառավարման խորհրդարանական մոդելին, սիմվոլիկ լիազորություններ ունեցող նախագահին պետք է ընտրի խորհրդարանը: Այս պարագայում Հարությունյանը կարող է դիտվել որպես նախագահի թեկնածու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում