կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-24 10:57
Հասարակություն

Սեյրան Օհանյանի և կնոջ «համեստ» եկամուտները. «Իրավունք»

Սեյրան Օհանյանի և կնոջ «համեստ» եկամուտները. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ի տարբերություն Վիկտոր Դալլաքյանի, Վարդան Օսկանյանի, Սեյրան Օհանյանը դեռ չի տվել որոշ հարցերի պատասխանները։ Մասնավորապես՝ ինչ ճանապարհով է նա «Վահագնի» թաղամասում առանձնատուն գնել, ըստ տեղեկությունների՝ արտերկրում մի քանի անշարժ գույք է ձեռք բերել։ Ընդ որում՝ նախկին պաշտոնյայի հայտարարագիրն այս առումով ոչ մի տեղեկություն չի տալիս։

Բարձրաստիճան անձանց Էթիկայի հանձնաժողովից տեղեկանում ենք, որ Սեյրան Օհանյանը պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ ունեցել է 18.000.000 դրամ։ Եկամտի աղբյուրը եղել են աշխատավարձը (3.836.617 դրամ) ու կենսաթոշակը (3.168.084 դրամ)։ Նախորդ տարիների հայտարարագրերն ուսումնասիրելով՝ պարզում ենք, որ Սեյրան Օհանյանի եկամուտները սահուն քայլերով աննշմար ավելացել են։ 2011 թ.ի տարվա վերջում Օհանյանի եկամուտներն ավելացել են մոտ 3.000.000 դրամով։ Իսկ 2011-2016-ին պաշտպանության նախկին նախարարի դրամական միջոցներն ավելացել են մոտավորապես 7.000.000 դրամով։

Կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի 2015 թ.-ի հայտարարագիրը ևս համեստ է։ Տիկնոջ եկամտի աղբյուրը միայն աշխատավարձն է՝ 1.698.000 դրամ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում