Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազատամարտիկ, 2-րդ կարգի հաշմանդամ Սարգիս Ղազարյանը անժամկետ հացադուլ է անում կառավարության շենքի առջև` իր խնդրի լուծման համար օգնություն ակնկալելով ՀՀ նախագահից ու վարչապետից։
Նրա խոսքով՝ խնդիրը կապված է գումարի հետ, որն ազատամարտիկը տվել է «Արցախ» բանկի աշխատակից՝ կադրերի բաժնի պետ Անուշիկ Շահրամանյանին: Շահրամանյանն էլ այդ գումարը տվել է բանկի նախագահին՝ Աշոտ Մալխասյանին։ «Բացի իմ տված գումարից, Անուշիկին, իմ պատասխանատվությամբ, գումարներ են տվել նաև ընկերներս, հարազատներս ու բարեկամներս։ Անուշիկը ոչ մեկի գումարը չի վերադարձրել։ Ես վաճառեցի հողամասս, բոլոր թանկարժեք իրերս և մարդկանց գումարները փակեցի։ Անուշիկը խոստացավ, որ այդ բոլոր գումարները վերահաշվարկից հետո կվերադարձնի։ Սակայն երբ գնացի գոնե մայր գումարը ուզելու, բռնել տվեց` պատճառաբանելով, թե իբր ես իրեն դանակահարել եմ կամ սպառնացել»,- պատմեց ազատամարտիկը:
Նա հավելեց, որ քրեական գործ հարուցվեց, և դատարանում իրեն ճանաչեցին որպես վաշխառու իսկ Անուշիկ Շահրամանյանին` տուժող։ «Ընդհանուր գումարը կազմում է 55000 դոլար։ Տվել եմ 4000 դոլարի ոսկեղեն, և արդեն 4 տարի է այդ ոսկեղենը չկա։ Դիմել եմ ոստիկանություն` ասելով, որ 4000 դոլարի ոսկեղեն եմ տվել, որին խարդախությամբ տիրացել են։ Ոստիկանությունից պատասխանել են` մենք չենք կարող նրան պատասխանատվության կանչել»,- ասաց Ղազարյանը։
Ազատամարտիկը համոզված է, որ Շահրամանյանի թիկունքին կանգնած են ոչ միայն «բանկիր Աշոտ Մալխասյանը, այլև Ազգային ժողովի պատգամավոր, դատախազ և այլ բոբոներ»: Նա կոնկրետ անուններ չնշեց` պատճառաբանելով, որ ինքը ԱԺ պատգամավորին չի տվել գումար, որ նրա անունը նշի։ «Անուններ թող նշի Աշոտ Մալխասյանը»,- ասաց ազատամարտիկը` հավելելով, որ ինքը պահանջում է իր տված մայր գումարը` 15000 դոլար, իսկ ընդհանուր պարտքը կազմում է 55000 դոլար։ «Դիմել եմ կառավարությանը, ՀՀ նախագահին` հայտարարելով, որ անժամկետ հացադուլ եմ անելու` մինչև իմ հարցին բավարար լուծում չտան։ Օգնություն սպասում եմ ՀՀ նախագահից ու վարչապետից, միայն այդ երկուսը կարող են այդ բոբոների» վրա»,- ասաց Սարգիս Ղազարյանը։
Մանրամասները` Yerkir.am-ի տեսանյութում: