|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Թուրքիայի ոստիկանությունը հինգ մարդու է կալանավորել Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության հետաքննության շրջանակում, հայտնում է Anadolu–ն։
Հինգ կալանավորվածներից չորսը դեսպանին սպանողի՝ Մեւլյութ Մերթ Ալթինթաշի ծառայակիցներն են, որոնց մեղադրանք է առաջադրվել «զինված ահաբեկչական կազմակերպությանը պատկանալու համար»։ Իսկ հինգերորդ կալանավորվածն իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի կազմակերպության ակտիվիստներից է, որը հովանավորում էր կազմակերպության կողմնակիցներին Իզմիրի ոստիկանական դպրոցի սաների շրջանում։ Այդ դպրոցում է սովորել նաեւ Ալթինթաշը։