|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով ձերբակալվել է ազգությամբ ռուս կին՝ ոմն Եկատերինա Բ.:
Ըստ Gunes-ի՝ նա նախորդ տարվա նոյեմբեր ամսին հեռախոսային կապ է պահպանել Կառլովին սպանած թուրք ոստիկան Մերթ Ալթընթաշի հետ:
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ 33-ամյա կինը մեղադրվում է թրաֆիքինգի, Ռուսաստանից Թուրքիա տեղափոխվող աղջիկներին մարմնավաճառության դրդելու մեջ: Հարցաքննության ընթացքում կինը հերքել է տեղեկությունը, թե կապ է հաստատել հանցագործի հետ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին մայրաքաղաք Անկարայում սպանվել էր ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը: