կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-01 10:42
Տարածաշրջան

Թուրքիայում Ամանորին տեղի ունեցած ահաբեկչության գործով 10 մարդ է կալանավորվել

Թուրքիայում Ամանորին տեղի ունեցած ահաբեկչության գործով 10 մարդ է կալանավորվել
Ստամբուլի «Ռեյնա» գիշերային ակումբում Ամանորի գիշերը տեղի ունեցած ահաբեկչության գործի շրջանակներում կալանավորվել է 10 մարդ:

Ըստ CNNTurk-ի՝ մինչ օրս այդ գործով ձերբակալված 35 անձանց նկատմամբ ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեղադրանք է առաջադրվել է: Նրանցից 10-ը կալանավորված են:

Հիշեցնենք, որ ահաբեկչությունն իրականացրել էր ծագումով ուզբեկ Աբդուլգադիր Մաշարիպովը, ով ձերբակալվել է հունվարի 17-ի գիշերը: Ահաբեկչության հետևանքով զոհվել էր 39 մարդ: