Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Հակոբ Գևորգյանի սպանության գործով կալանավորվել է ավագ սերժանտ Սամվել Կարապետյանը: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Քննության տվյալներով` դեպքը տեղի է ունեցել 2016թ. մայիսի 25-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում. նախ վիճաբանություն է եղել մի քանի զինծառայողների միջև, որը վերածվել է ծեծկռտուքի։ Միջադեպի ժամանակ ժամկետային զինծառայող Գ.Կոսոբոգլյանը ձեռքերով, ոտքերով հարվածներ է հասցրել Հ.Գևորգյանի մարմնի տարբեր մասերին, իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով հարվածել նրա կրծքավանդակի ձախ հատվածին, ապա մարմնական վնասվածք պատճառել մեկ այլ զինծառայողի՝ շարքային Ա.Կարապետյանին։ Գ.Կոսոբոգլյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
Քննիչը միջնորդություն է ներկայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Քննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրվել նաև Գ.Կոսոբոգլյանի նկատմամբ։ Նրան ծեծելու կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի մեկ այլ ժամկետային զինծառայող՝ ավագ սերժանտ Ս.Կարապետյանը։ Նա երեկ դատարանի որոշմամբ կալանավորվել է: