Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությանը մասնակցելու մեջ մեղադրվող հինգ անձինք դատապարտվել են ցմահ ազատազրկման: Այս որոշումը կայացրել է Անկարայի՝ հատկապես ծանր հանցագործությունների երկրորդ դատարանը: Հինգ մարդ արդարացվել է, գործով ներգրավված ինը անձ դատապարտվել է ազատազրկման 5-ից 15 տարի ժամկետով:
Սալիհ Յըլմազը ցմահ ազատազրկման դատապարտվածների թվում է: Հետաքննության համաձայն՝ հենց նա է «հրաման տվել» սպանել Կառլովին: Առավելագույն խստությամբ է դատապարտվել նաև «մարդասպանի ենթադրյալ համակարգող» Շահին Սյողյութը: Սպանած անձը՝ Մևլյութ Մերթ Ալթընթաշը, սպանվել է անվտանգության ուժերի հետ փոխհրաձգության արդյունքում:
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ գործով ամբաստանյալների պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել վճիռը:
Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ գոհ է գործի արդյունքներից, մասնավորապես՝ այն փաստից, որ «Թուրքիայի իրավապահ և դատական համակարգերը վերջապես որոշում կայացրին այս ողբերգական դեպքի վերաբերյալ, որը ծանր հետք էր թողել ռուս-թուրքական ժամանակակից հարաբերությունների պատմության մեջ»: