|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Ամանորյա որևէ սեղան չի կարող լինել առանց տարատեսակ աղցանների: Դրանցից որոշները օգտակար են, որոշները` ոչ այնքան: Այսպես` Sna-kantata.ru-ն ամենավնասակար աղցանների շարքում է ներառել հայտնի «Օլիվիե» կամ «Մայրաքաղաքային» աղցանը: Բանն այն է, որ կարտոֆիլով, մարինացված վարունգով և մայոնեզով աղցանները շատ շուտ են փչանում, մանավանդ` եթե երկար են գտնվում տոնական սեղանին: Եթե աղցանը մոտ 6 ժամ մնացել է տաք վայրում, ապա այն այլևս պիտանի չէ ուտելու համար: Իսկ եթե 10 ժամ, ապա այն ուղղակի ռումբի է վերածվում և կարող է ստամոքսացավ առաջացնել, անգամ` թունավարման պատճառ դառնալ: Հատկապես վատ համադրությունը է մարինացված վարունգը և մայոնեզը, առավել ևս` եթե դուք գաստրիտ կամ խոց ունեք: