կարևոր
358 դիտում, 54 րոպե առաջ - 2026-10-16 19:56
Աշխարհ

Հռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատել

Հռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատել

Հռոմի պապ Լևոն XIV-ը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ինչպես հայտբնում են Վատիկանից, Հռոմի պապ Լևոն XIV-ը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատել՝ առաջին անհրաժեշտության օգնության և սննդամթերքի մատակարարումը, ինչպես նաև խաղաղ բնակչության կամավոր տարհանումը հնարավոր դարձնելու համար։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր հերթին շնորհակալություն է հայտնել Հռոմի պապ Լևոն XIV-ին՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը նպաստելու պատրաստակամության համար։ Այս մասին հայտնել են Կրեմլից՝ Ռուսաստանի նախագահի և Հռոմի պապի հեռախոսազրույցի արդյունքներով։

Կրեմլի հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում Պուտինն ընդգծել է Ռուսաստանի և Վատիկանի համագործակցության կարևորությունը՝ ընդհանուր հոգևոր և բարոյական արժեքների տարածման գործում։
Կողմերը նաև ընդգծել են Ռուս ուղղափառ եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու միջև երկխոսությունը պահպանելու իրենց շահագրգռվածությունը։

Կրեմլից հայտնել են, որ Պուտինը Լևոն XIV-ին մաղթել է քաջառողջություն և շուտափույթ ապաքինում՝ վերջերս տարած վիրահատությունից հետո։