|
Փոխարժեքներ
26 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.29 |
| EUR | ⚊ | € 394.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3698 |
| GBP | ⚊ | £ 470.83 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 23:32-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Նոր Գեղիում քաղաքացին ինքնասպանություն է գործել։ Այդ մասի հայտնում են ՆԳն ոստիկանությունից:
Դեպքի վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերի ծառայողները պարզել են, որ, ըստ նախնական տվյալների, քաղաքացին իր անունով հաշվառված որսորդական զենքերը տվել է որդուն և որդու ընկերոջը, որպեսզի տեղափոխեն տուն: Այս ընթացքում որդին պատահաբար կրակոց է արձակել իր ընկերոջ ուղղությամբ: Նոր Գեղիի 16-ամյա բնակիչը տեղում մահացել է:
Հայրը և որդին ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն: