կարևոր
301 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-16 17:55
Աշխարհ

Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային խնդիրների քննարկում

Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային խնդիրների քննարկում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 19-ին աշխատանքային այց կկատարի Թեհրան, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչիի հետ:

Ինչպես հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նախատեսվում է միջազգային և տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում՝ Իրանի շուրջ իրավիճակի և լարվածության նվազեցման ուղղությամբ Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի շեշտադրմամբ: