|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում շարունակում է իրականացնել օպերատիվ- կանխարգելիչ միջոցառումներ՝ հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները տարբեր բնակավայրերի հավաքատեղիներում իրականացրել են շրջայցեր և ստուգողական գործողություններ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ են ներկայացվել նախկինում դատապարտված հանցավոր հակում ունեցող 106 անձիք։