|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.49 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3065 |
| GBP | ⚊ | £ 479.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մինչ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր է՝ արդարացնում է հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիայի հարցում իր հետքայլը՝ նշելով, թե իրենք ի սկզբանե խնդիր չեն ունեցել ռուսական կոնցեսիայի հետ կապված` «ուղղակի մեր խնդիրն է, որ մեր երկաթուղին պետք է լինի մրցունակ», պաշտոնական Մոսկվան հերթական անգամ նրան «բռնում» է ստախոսության մեջ։
ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը երեկ հայտարարել է, որ Հայաստանի վարչապետը Բիշկեքում վերջին հանդիպմանը մերժել է Ախուրիկ-Գյումրի-Երասխ եւ Երասխ- Սադարակ հատվածները վերականգնելու Պուտինի առաջարկը։ Փաշինյանը 2026 թ. մայիսին հայտարարել էր, որ Հայաստանը ցանկանում է փոխել երկաթուղու կոնցեսիոն կառավարման տրամաբանությունը, որպեսզի պատժամիջոցային խոչընդոտները խնդիր չդառնան երկրի երկաթուղային համակարգի զարգացման համար։ Պարզ ասած՝ Արեւմուտքն էր նման պահանջ առաջ քաշում»։