|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Ամուլսարն առանց հանքի» քաղաքացիական նախաձեռնությունը հանրային քննարկում է կազմակերպելու՝ հերթական անգամ վեր հանելու Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետևանքները։
Քննարկումն ակտիվիստները կազմակերպելու են հոկտեմբերի 17-ին՝ ժամը 18:00-ին, Կոնսերվատորիայի այգում՝ Կոմիտասի արձանի հարևանությամբ։
«Ամուլսարի հարցը շարունակում է մնալ Հայաստանի բնապահպանական և հանրային նշանակության կարևորագույն խնդիրներից մեկը։ Հանքի շահագործման հեռանկարը բազմաթիվ հարցեր է առաջացնում՝ կապված ջրային ռեսուրսների, կենսաբազմազանության, շրջակա միջավայրի և ազդակիր համայնքների ապագայի հետ։
Այս իրավիճակում կարևոր ենք համարում համախմբվել, քննարկել առկա խնդիրները, լսել տարբեր մասնագիտական կարծիքներ և միասին հասկանալ, թե ինչ քայլեր են անհրաժեշտ հետագա անելիքները որոշելու համար։
Հանրային քննարկման նպատակն է նպաստել Ամուլսարի խնդրի շուրջ հանրային երկխոսությանը, բարձրաձայնել բնապահպանական մտահոգությունները և քննարկել հանքի շահագործման հետ կապված ռիսկերն ու դրանց հնարավոր հետևանքները»,- նշել են քաղաքացիական նախաձեռնությունից։