կարևոր
532 դիտում, 46 րոպե առաջ - 2026-10-16 21:16
Քաղաքական

Մատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերին

Մատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերին

COP17-ի շրջանակում Հայաստան ժամանած՝ Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդական Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան։

Բարձրաստիճան հյուրը շրջել է Մատենադարանի թանգարանում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին։

Այցի ավարտին Ազուզ Նասրին գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների գրքում։

«Ինձ ուղեկցող պատվիրակության հետ պատիվ ունեցա այցելելու Մատենադարան՝ հին ձեռագրերի թանգարան։ Այս այցը մեզ հնարավորություն ընձեռեց բացահայտելու մի պատմական կենտրոն, որն իր մեջ միավորում է մի քանի թանգարան՝ ներկայացնելով բարեկամ Հայաստանի հարուստ ու հնագույն պատմությունը»,- մասնավորապես գրել է Ազուզ Նասրին, որը Հայաստան է ժամանել որպես Ալժիրի Հանրապետության նախագահ Աբդելմաջիդ Թեբբունի ներկայացուցիչ։