կարևոր
427 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-15 23:35
Աշխարհ

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո լցանավի անձնակազմի 7 անդամ անհետ կորել են

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո լցանավի անձնակազմի 7 անդամ անհետ կորել են

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարձակման արդյունքում «Wine Trader» լցանավի վրա հրդեհի բռնկման հետևանքով անձնակազմի 12 անդամներից յոթն անհետ կորել են։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին։

Սան Մարինոյի դրոշի ներքո նավարկող «Wine Trader» նավը գտնվում էր Դանուբ գետի՝ Սուլինայի մոտ գտնվող գետաբերանից 13 ծովային մղոն (24 կմ) դեպի արևելք։

Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը հաստատել է, որ «Wine Trader» նավը, ինչպես նաև նույն տարածքում գտնվող մեկ այլ լցանավ՝ «Yara J»-ն, ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման։

Ըստ ռումինական իշխանությունների՝ շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները՝ «Wine Trader»-ի անձնակազմի անհետ կորած անդամներին գտնելու նպատակով։ Դեպքի վայր են ուղարկվել երկու ուղղաթիռ և երկու փրկարարական նավակ։