կարևոր
592 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-16 20:32
Հասարակություն

«Երևան Ուելնես»-ում քլորի արտահոսք է տեղի ունեցել. նոր մանրամասներ

«Երևան Ուելնես»-ում քլորի արտահոսք է տեղի ունեցել. նոր մանրամասներ

«Երեւան Ուելնեսում» քլորի արտահոսք է տեղի ունեցել՝ նորմերից շատ քիչ, Շտապօգնություն ենք կանչել, որովհետեւ երեխաների ինքնազգացությունը մի պահ վատացել է։ Այս մասին NEWS.am–ին հայտնել են կենտրոնից։

«Շտապօգնության կարիք անգամ չի եղել, որեւէ վտանգ այս պահին չկա»,- հայտնել են կենտրոնից։

Ի դեպ, րոպեներ առաջ կենտրոնը հայտարարություն է տարածել, որ այսօր լողավազանը չի գործի։

Հիշեցնենք, որ «Երևան Վելնես» մարզաառողջարարական համալիրը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից վերցված նախկին «Մուլտի Ոուելնես» սպորտային համալիրն է։

Ծառուկյանին կալանավորելուց հետո կենտրոնը անցել է քաղաքապետարանի ենթակայության ներքո։