կարևոր
778 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-16 17:16
Աշխարհ

Թրամփը ճիշտ է՝ Զելենսկին պետք է ընտրություններ անցկացնի․ Լուկաշենկո

Թրամփը ճիշտ է՝ Զելենսկին պետք է ընտրություններ անցկացնի․ Լուկաշենկո

Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայում պետք է անցկացնի ընտրություններ: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Լուկաշենկոն նկատել է, որ Զելենսկին իր ժամանակին խոստացել էր պետության ղեկավարի պաշտոնում մնալ մեկ ժամկետ։

«Պետք է կատարել խոստումները: Պետք է գնալ ընտրությունների։ Այս հարցում Թրամփը ճիշտ է. խոստացել ես՝ պետք է կատարես խոստումները։ Բայց միայն թելադրել պետք չէ։ Թրամփը չպետք է թելադրի, թե ինչպես վարվի Ուկրաինան»,- նշել է Լուկաշենկոն: